ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեզ ասում են՝ խտացեք, օպտիմալացեք, բայց խտանալու տեղ չկա». գիտաշխատողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
12:45, 15.11.2018 | mamul.am
3827 | 0

«Մենք ուզում ենք իմանալ՝ մեր կառավարությանը գիտություն պե՞տք է, թե՞ ոչ: Ցանկանում ենք իմանալ՝ անհրաժե՞շտ ենք երկրին, թե՞ ոչ: ԿԳ նախարարն անձամբ է եկել մեր կենտրոն և ասել, որ ավելի մանրամասն կծանոթանա մեր խնդրին և կպատասխանի, և մենք, ի վնաս մեզ, պատասխան ստացանք, որ կենտրոնի 2 մասնաշենք, և գործող արտադրության մի հատված 50 տարով վարձակալության է տալիս մեկ այլ կազմակերպության»,- կառավարության դիմաց ասում էին բողոքի ակցիա իրականցնող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները:

«Ասում են՝ դուք արդյունավետ չեք աշխատում և շատ դատարկ տարածքներ ունեք: Բայց մենք իրականում այդպիսի տարածքներ չունենք, իսկ այդ 2 մասնաշենքում գործող լաբորատորիաներ կան, որոնք մեզ պետք են: Իրենք էլ ասում են՝ խտացեք, օպտիմալացեք, բայց խտանալու տեղ չկա»,- բողոքում էին գիտաշխատողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր