ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նախկին պաշտոնյաների ու «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտումների մասին
13:45, 15.11.2018 | mamul.am
4857 | 0

Կառավարության նիստից հետո` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումների ու այդ ամենի հետ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և փոխնախագահ Վախթանգ Միրումյանի առնչության մասին, ասել է. «Էդպիսի հարցին եկեք ձեռնպահ մնամ որևէ պատասխան տալուց, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր իրավասությունների շրջանակում տալիս ենք հարկ վճարողի վարքագծի վերաբերյալ գնահատական: Նրանց ներգրավվածության մասին այս պահին խնդիր կամ նման որևէ բան չկա: Այսինքն չկա այդ առնչությունը բացահայտելու կամ արդեն բացահայտված լինելու որևէ հանգամանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր