ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ծառուկյան»-ի ո՞ր պատգամավորները չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում. «Ժամանակ»
09:55, 16.11.2018 | mamul.am
5525 | 0

«Ժամանակ»-ը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում:

Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Ի դեպ, վերջինս մինչև վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անել՝ հաշվելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր