ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»՝ Կամերային երգչախմբի ներկայացմամբ
18:10, 16.11.2018 | mamul.am
3214 | 1

Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»: Համերգային երեկոյի ընթացքում կոլեկտիվը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Այս անգամ էլ որոշել են ունկնդրին ներկայացնել Ամիրխանյանի սիրված երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և բոլորովին նոր մեկնաբանությամբ: Մլքեյանի խոսքով՝ հետագայում ցանկանում են Ամիրխանյանի երգերը ներկայացնել նաև երգչախումբ-նվագախումբ համադրությամբ:

«Այս գործերը ստեղծվել են տարիների ընթացքում և մեծ նստվածք են թողել բազում ունկնդիրների մոտ: Դրանք ծնվել են, որովհետև չէին կարող չծնվել: Հնչելու են 20-25 երգեր, օրինակ՝ «Երազ իմ երկիր հայրենի», «Քեզ հետ, իմ սեր»,«Բալենի», «Կարոտ», «Անանձնություն» և այլ գործեր: Ժամանակ առ ժամանակ ես ցանկանում եմ հաշվետու լինել, ներկայանալ ունկնդրին իմ արած գործերով: Ինձ համար շատ կարևորը շփումն ունկնդրի հետ»,- նշում է Ռոբերտ Ամիրխանյանը:

Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»՝ Կամերային երգչախմբի ներկայացմամբ

Կոմպոզիտորը բարձր է գնահատում Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համագործակցությունը: Փաստում է՝ երգչախումբը բարձր կատարողական վարպետության կոլեկտիվ է, իսկ Ռոբերտ Մլքեյանը բարձր գեղագիտական արժանիքներ կրող արվեստագետի փայլուն օրինակ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր