ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում
20:05, 16.11.2018 | mamul.am
2197 | 1

«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվելիք համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Bryggan» մենակատարների անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Bryggan» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալիս Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն՝ բլոկ ֆլեյտա, Մարիանա Պարաս Պենան՝ բարոկկո ֆագոտ, Նիլս Պֆեֆերը՝ թեորբա և կլավեսին:

Երաժիշտները հանդիպել են Շվեյցարիայի Vadstena Academy-ում մի օպերային ներկայացման ընթացքում և նրանց հանդիպումը վերածվել է մշտական համագործակցության:

Երևանյան համերգի ընթացքում «Bryggan» մենակատարների անսամբլը կներկայացնի Գ. Ֆ. Տելեմանի, Ու. Ուիլյամսի, Հ.Պյորսելի, Ա.Ֆալկոնիերիի, Ռ.Վիզեի, Ֆ.Կուպերենի, Ա. Ֆալկոնիերիի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր