ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ներկայում այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը». Ռուբեն Շուխյան
08:05, 17.11.2018 | mamul.am
11409 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին.
Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը: Այդպիսին էին սովետական ժամանակաշրջանի պահանջները. ինչպես տեսնում ենք՝ հեռացվում էր Ամիրյան փողոցի աջակողմյան մասի հին շենքերի շերտը, քանի որ նպատակ էր դրված լայնացնել Երևանի կենտրոնի փողոցները: Ամիրյանը՝ մեր քաղաքի հնագույն փողոցներից է: Դեռևս 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը՝ Երևանի նահանգի նահանգապետի անունով: 1918-20թթ.` Առաջին հանրապետության օրոք, քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացը: Այդ ժամանակ անվանափոխվում է նաև Նազարովսկայան, որը սկսում է կրել Քրիստափորի՝ ազգային գործիչ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո` 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցները արագ կերպով «բոլշևիկացվեցին»: Քրիստափորի փողոցը սկսում է կրել բաքվեցի բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը: 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևում, և փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյանի անունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր