ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Հայտնի են Ջիբրալթար - Հայաստան հանդիպման մրցավարները
15:30, 16.11.2018 | mamul.am
3204 | 0

Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ: Օգնականներն են Յան Էրիկ Էնգանը և Յոն Միխայել Կնուտսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Օյստեյն Իտերլանդը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էսպեն Էսկասը և Կրիստոֆեր Հագենեսը:

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Էժեն Վեստերլինկը Հոլանդիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Մարկո Բորգը Մալթայից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր