ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Առնետավազքը Լիդիանից շարունակվում է». «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել
16:25, 16.11.2018 | mamul.am
9902 | 0

Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել: Այս մասին ասվում է ընկերության կայքում:

«Շնորհակալություն ենք հայտնում Գորդոնին «Լիդիան»-ում 12 տարիների ընթացքում իր ներդրման համար: Լավագույնն ենք մաղթում իր հետագա գործունեությունում»,- կայքը մեջբերում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ժոաո Կարելոյի խոսքը:

Ուայլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր թիմին. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Հայաստանում համաշխարհային կարգի ոսկու հանքում»:

Հայկական բնապահպանական ճակատն այս կապացկությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Առնետավազքը Լիդիանից շարունակվում է․ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել իր պաշտոնից, ով 12 տարի աշխատում էր այս օֆշորային ընկերությունում։
Տեղեկացնենք, որ այս մարդը նաև հանդիսանում է վերջերս Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը ռուսական Պոլիմետալից գնած «Chaarat Gold Holdings» մեկ այլ օֆշորային ընկերության ոչ-գործադիր տնօրենը։ Հ․Գ․ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին էլ հրաժարական էր տվել «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը»:

Նշենք, որ սեպտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Լիդիան Ինթերնեյշնլ»–ի տնօրենների խորհրդի նախագաhի հետ քննարկել էր Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Փաշինյանն ընդգծել էր Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, Ն. Փաշինյանը նշել էր, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր