ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Գերծանրաբեռնվածությունը նշանակո՞ւմ է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները». Արփինե Հովհաննիսյան
16:35, 16.11.2018 | mamul.am
4436 | 7

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցավորության աճն ու ոստիկանությունը.

Հայաստանի Հանրապետությում 2018-ի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016-ին այդ թիվը 12 հազար 294 էր։ Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ։ Ու սա այն պարագայում, որ ներկայացված թվերը չեն արտացոլում համաներումից հետո ընկած ժամանակահատվածը։ Սակայն այս վիճակագրությունը, կարծես թե բնավ չի մտահոգում ոստիկանությանը։ Օրերս ոստիկանությունը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել էր, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված: Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց`
• Ի՞նչ չափման միավոր է օգտագործվում ոստիկանության կողմից աննախադեպ աճը գնահատելու համար
• Գերծանրաբեռնվածությունը նշանակում է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները, թե այն ներառում է ոստիկանության այլ գործառույթներ ևս։
Հ.Գ. 2018-ի հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր