ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Նոր իշխանությունները կպատժեն Ծառուկյանին ու նրա թիմին՝ կասկածահարույց քայլերի համար
17:10, 16.11.2018 | mamul.am
23620 | 3

Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է կուսակցությունների կողմից Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների ցանկը: Հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի ցուցակում հայտնվել է Ծառուկյանի թիկնապահ, քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող, այս պահին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Էդուարդ Բաբայանը:
Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն այս կերպ փորձում է վերջինի համար անձեռնմխելիության կարգավիճակ կորզել և փրկել քրեական պատասխանատվությունից: Ասում են նաև, որ այդ փաստը խիստ բացասաբար է ընդունվել ներկայիս ժամանակավոր կառավարության կողմից և վերջինները որոշել են ընտրություններից հետո պատժել Ծառուկյանին՝ հանցագործությունների մեջ կասկածվող տարրերին քաղաքական ասպարեզ մտցնելու փորձերի համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր