ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
21:20, 16.11.2018 | mamul.am
7312 | 2

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շամիր Սահակյանի նկատմամբ, ով ապօրինի ձեռք է բերել «Ս1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ և այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում մուտք է գործել կառավարության թիվ 1 կառավարականշենք, որտեղ ցանկացել է նռնակը պայթեցնել: Նրան վնասազերծել են շենքի մուտքի մոտ ծառայություն կատարող Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, որից հետո նրան տեղափոխել են ԱԱԾ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի դատահոգեբուժական փորձաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր