ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սպասվում են տեղումներ
21:45, 16.11.2018 | mamul.am
5572 | 1

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում նոյեմբերի 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր