ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Կարատեի հմտությունների շնորհիվ 10-ամյա աղջիկը կարողացել է փրկվել մանկապիղծի ձեռքերից
02:05, 17.11.2018 | mamul.am
33493 | 0

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկի քաղաքում նոյեմբերի 14-ի երեկոյան 10-ամյա աղջիկը ճանապարհվելիս է եղել կարատեի պարապմունքների, երբ նրա վրա հարձակվել է մի տղամարդ ու գետնին գցել: Նա սկսել է ծեծել երեխային՝ խփելով դեմքին ու պահանջելով հանվել: Այդ պահին աղջկան օգնության է հասել մոտակայքով անցնող մի կին, իսկ այդ ընթացքում աղջիկը հարվածել է բռնաբարության փորձ անողին ու դիմել փախուստի:

Հայտնի է, որ 4-րդ դասարանում սովորող աղջիկն, ում անվանում են Սաշա, 2 տարի է՝ զբաղվում է կարատեով, վերջերս էլ դեղին գոտի է ստացել:

Հարձակման հետևանքով կոտրվել է աղջկա քիթը, պատռվել է շրթունքը, աչքը այտուցվել է:

43-ամյա տղամարդը այժմ կալանավորված է, հարուցվել է քրեական գործ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր