«Ժամանակ»-ը գրում է. «Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում վստահ է, որ մարզում ՀՀԿ-ին ընտրողներ կլինեն: Հարցին, թե ինչո՞ւ մյուսների նման չի լքել ՀՀԿ-ն և արդյո՞ք դրա պատճառը ՀՀԿ-ի գաղափարներն են, Նալբանդյանը պատասխանել է. «Հավատարիմ լինելու իմ սկզբունքները, նաև գաղափարները»։ Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն պետք է վերափոխվի՝ ավելացնելով, որ այդ գործընթացն արդեն սկսվել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |