Հյուսիսային Քալիֆորնիայի Բյութ շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1011-ի, զոհերի թվիը՝ 71-ի, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվել է 631 անհետ կորածի մասին: Ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է ուսումնասիրել անհետ կորածների ցուցակը, և եթե հայտնաբերեն իրենց անունը, ապա հայտնեն ոստիկանությանը: Բացի այդ, հաղորդվում է, որ ոչնչացվել են հազարավոր շինություններ: Այժմ պահպանվում է բռնկման սպառնալիքը 57 հազար բնակելի տան համար: |