ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը». Ֆրանսիայի ԱԳՆ
11:45, 17.11.2018 | mamul.am
10195 | 3

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել Փարիզի հետ հարաբերությունները:

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի այդ երկրի ղեկավարության հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Արցախի ղեկավարների փարիզյան այցի հետ կապված՝ Ադրբեջանում բողոքի ակցիաների մասին հարցին:

«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն է իրականացնում անաչառ կերպով»,- ընդգծել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2579 | 0
դեպի վեր