ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինքը նենց մարդ ա, որ կարող ա աշխատավարձ փոխանցի աշխատողին, հետո մի մասը հետ ուզի». այգու աշխատակից
12:15, 17.11.2018 | mamul.am
5723 | 0

«Սովետմիության ժամանակ որևէ տնօրեն առանց բաժնի ղեկավարների հետ ժողով անելու, որևէ բան չէին որոշում: Իսկ հիմա միանձնյա կառավարում է իրականացվում: Պրոֆեսիոնալները հեռացվեցին աշխատանքից, ոմանք դուրս եկան: Մենք ասում ենք՝ այգին ոտքի հանեք, մասնագետներ բերեք: Տարբեր տարիքի կենդանիներին մի տեղ են գցում: Հսկա արջերը ջահել արջին սպանում են, չի կարելի, դա գիտելիքի պակաս ա»,- ասում էին Կենդանաբանական այգու մոտ բողոքի ցույց անցկացնող ներկա ու նախկին աշխատակիցները՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

«Ինքը նենց մարդ ա, որ կարող ա աշխատավարձ փոխանցի աշխատողին, հետո մի մասը հետ ուզի: Գործուղում գնանք, քիչ գումար տա... ո՞ր մեկն ասենք»,- հավելում էին նրանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր