Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 480.03, EUR 537.15, RUB 7.44, GBP 609.35
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մոսկվայի նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
12:25, 17.11.2018

Մոսկվայի նավթավերամշակող գործարանում (մտնում է «Գազպրոմ նեֆտ»-ի կազմում) խոշոր հրդեհ է բռնկվել:

ТАСС-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:26-ին:

Հրդեհին բարդության 3-րդ աստիճան է տրվել:

Համացանցում հայտնվել են հրդեհի տեսագրությունն ու լուսանկարները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 33 միավոր տեխնիկա և ԱԻՆ ավելի քան 100 աշխատակից:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր