Մոսկվայի նավթավերամշակող գործարանում (մտնում է «Գազպրոմ նեֆտ»-ի կազմում) խոշոր հրդեհ է բռնկվել: ТАСС-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:26-ին: Հրդեհին բարդության 3-րդ աստիճան է տրվել: Համացանցում հայտնվել են հրդեհի տեսագրությունն ու լուսանկարները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 33 միավոր տեխնիկա և ԱԻՆ ավելի քան 100 աշխատակից: |