Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ՝ Brexit-ի հարցով 5 ժամ տևած քննարկումներից հետո, հաղորդում է Daily Mail-ը: Հիշեցնենք, որ խորհրդակցություններն ավարտվել են Թերեզա Մեյի հաղթանակով. նրան հաջողվել է նախարարների մեծամասնությանը ստիպել ընդունել փաստաթուղթը: Չնայած դրան՝ 3 նախարար հրաժարական է տվել: Հայտնի է դարձել նաև, որ կուսակիցները մտադիր են Մեյին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել: Մեծ Բրիտանիայի վարչապետը չի հստակեցրել, թե ինչ քանակությամբ ալկոհոլ է խմել այդ օրը: Նա նշել է, որ հաջորդ օրն առավոտյան իրեն նոր դժվարություններ էին սպասում, երբ զանգեցին և հայտնեցին Brexit-ի հարցերով զբաղվող նախարար Դոմինիկ Ռաաբի հրաժարականի մասին: |