ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոտովանել է՝ մեկ բաժակ վիսկին օգնել է ուշքի գալ
14:15, 17.11.2018 | mamul.am
9515 | 1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ՝ Brexit-ի հարցով 5 ժամ տևած քննարկումներից հետո, հաղորդում է Daily Mail-ը:
Թերեզա Մեյի խոսքով՝ իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ամուսինը՝ Ֆիլիպը, որը իրեն ալկոհոլ է հյուրասիրել:
«Վերջին օրերին դժվար է եղել: Երբ ես չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 11:00-ին, տուն եկա, առաջին բանը, որ Ֆիլիպն արեց, ինձ վալլիական Penderyn վիսկիով հյուրասիրելն էր»,- պատմել է վարչապետը:

Հիշեցնենք, որ խորհրդակցություններն ավարտվել են Թերեզա Մեյի հաղթանակով. նրան հաջողվել է նախարարների մեծամասնությանը ստիպել ընդունել փաստաթուղթը: Չնայած դրան՝ 3 նախարար հրաժարական է տվել: Հայտնի է դարձել նաև, որ կուսակիցները մտադիր են Մեյին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել:

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի հստակեցրել, թե ինչ քանակությամբ ալկոհոլ է խմել այդ օրը: Նա նշել է, որ հաջորդ օրն առավոտյան իրեն նոր դժվարություններ էին սպասում, երբ զանգեցին և հայտնեցին Brexit-ի հարցերով զբաղվող նախարար Դոմինիկ Ռաաբի հրաժարականի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր