ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շատ եմ նեղվում, երբ հայկական խոհանոցի մասին պատմելիս ներկայացնում են օտար ուտեստներ». Կարինե Փանոսյան
02:05, 18.11.2018 | mamul.am
6586 | 0

Բնապահպան, բանասեր Կարինե Փանոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ես միշտ ոգևորությամբ եմ կարդում, թե ինչ են գրում օտարերկրյա կայքերը մեր երկրի, հատկապես մեր մշակույթի և զբոսաշրջության թեմայով։ Սակայն շատ եմ նեղվում, երբ հայկական խոհանոցի մասին պատմելիս ներկայացնում են օտար ուտեստներ՝ ձեռքի հետ նշելով, որ հայկական խոհանոցն էլ ունի իր ձեռագիրը։
Սրա հիմնական մեղավորներն այն ռեստորաններն են, որոնք հայկականի տակ ներկայանալով այնուամենայնիվ մատուցում են վրացական խինկալի, սիրիական հումմուս, իտալական կապրեզե և այլ ճաշատեսակներ, մինչդեռ որքա՜ն հարուստ ու բազմազան է մեր ազգային խոհանոցն իր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր բաղադրատոմսերով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր