ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԿԸՀ-ն երեք կուսակցության 48 ժամ է տվել
19:05, 17.11.2018 | mamul.am
6395 | 1

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված«Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան»կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:

Անճշտությունները վերացնելու համարվերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն:

Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվողընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունընմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր