ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Վադուցում
11:50, 18.11.2018 | mamul.am
2916 | 0

Նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 էր:

Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբենվածությունը մեծ չէր, և մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաև Ջիբրալթարի հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը և Լևոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, ով հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը՝ Ջիբրալթարի խաղի վերջնամասում ստացած ծնկի վնասվածքի պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր