ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ցավում եմ Արամ Սարգսյանի համար». Տիգրան Հակոբյան
12:45, 18.11.2018 | mamul.am
22713 | 1

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ինչ արեց «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է քաղաքական տեխնոլոգիաների բոլոր կանոններից: Չի կարող քաղաքական ուժը 1.5 տարվա ընթացքում երեք անգամ փոխել և անվանումը, և դաշինքը և գործընկերներին: 2017 թ. ապրիլ՝ «Ելք» , 2018 թ. սեպտեմբեր՝ «Լույս», դեկտեմբեր՝ «Մենք»... Չի կարող անվանումների, պարտնյորների այսպիսի արագ փոփոխությունը (անկախ պատճառներից) բացասաբար չազդել հեղինակության վրա, չի կարող ամրագրվել ընտրողների գիտակցության մեջ, և այլն, և այլն:
Ցավում եմ Արամ Սարգսյանի համար: Մի քանի տարբերակներից ընտրեց ամենավատը, պարտության տանողը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր