ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է ամեն ինչ անենք՝ մրցաշարը հաղթանակով ավարտելու համար». Ալեքսանդր Կարապետյան
15:30, 18.11.2018 | mamul.am
4463 | 1

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով 4 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական և գոլ խփել հավաքականի կազմում, ամփոփել է Ջիբրալթարի հետ խաղը և խոսել Լիխտենշտեյնի հետ առաջիկա խաղի մասին։

«Չորս տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեցի ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր կրկին խաղալ հավաքականում:

Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի էլ բացակայել: Իսկ թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ դարձա գոլի հեղինակ, բառերով հնարավոր չէ նկարագրել: Շատ ուրախացա խփածս գոլի համար:

Լիխտենշտեյնի հետ խաղից միայն հաղթանակ ենք սպասում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հաղթանակով ավարտել մրցաշարը և փորձել խմբում առաջին տեղը գրավել»,-նշել է Կարապետյանը՝ ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր