ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը մեղադրում է Թուրքիային». Կարեն Հովհաննիսյան
16:10, 18.11.2018 | mamul.am
2711 | 0

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը՝ Փեշմերգան, հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:
«Թուրքիան շարունակում է անօրինական կերպով հատել սահմանը, թիրախավորել խաղաղ բնակչությունը և PKK-ի թիրախներին հարվածներ հասցնելու պատրվարկով, օդային հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: 2018թ. հունվարի մեկից մինչև 2018թ.-ի նոյեմբերի 17-ը թուրքական ռազմական ուժերը բազմաթիվ անգամ խախտել են սահմանը, օդային հարվածներ հասցրել խաղաղ բնակչությանը լեռներում և անտառներում, որի հետևանքով զոհվել է 47 մարդ, որից 5-ը՝ անչափահաս, 11-ը՝ կին: Վերջին ռմբակոծության հետևանքով զոհվել են երեք խաղաղ բնակիչ ովքեր իրենց ֆերմայում զբաղվելիս են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Մենք կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել ինչպես սահմանի անօրինական հատումն, այնպես էլ խաղաղ բնակչությանը թիրախավորելը: Կոչ ենք անում նաև Իրաքի կառավարությանը քայլեր ձեռնարկելու՝ Թուրքիային արգելելու համար Հյուսիսային Իրաքում ռազմական ինքնաթիռների թռիչքը»,- ասված է հայտարարության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր