ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի (տեսանյութ)
11:05, 19.11.2018 | mamul.am
10624 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայության հայտարարությանը: Ավելի վաղ հայտնի է դարձել 76 զոհի և 1276 անհետ կորածի մասին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 80 մարմիններից 63-ը ճանաչվել է: Զոհերի մեծ մասը եղել է Բյութ շրջանից:

Բացի այդ, հաղորդվում է, որ այժմ անհետ կործաների թիվը 1202-ն է:

Քալիֆորնիայի հյուսիսում Camp անտառային հրդեհն սկսվել էր նոյեմբերի 8-ին: Այն ամենաավերիչն էր դարձել նահանգի պատմության մեջ: Նահանգի հարավային հատվածում դեռևս մոլեգնում է 2 հրդեհ՝ Woolsey-ը և Hill-ը:

Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր