ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել սպառնալիքով, կարեկցանքով, քամահրանքով». Ն. Փաշինյան
11:40, 19.11.2018 | mamul.am
5751 | 6

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզում մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մասին, հայտարարեց. «Բոլոր կողմերից փորձում են համոզել, որ դուք փոքր, խեղճ, յոլա գնացող ժողովուրդ եք: Ձեր հայրենիքի էս մի մասը տվեք, էն մի մասը տվեք: Մենք ասում են՝ ոչ, մենք կարող ա փոքրաթիվ ենք, բայց մեծ ենք ու հեղափոխության իմաստը հենց դա է, որ մենք ինքներս մեզ ու աշխարհին ապացուցել ենք, որ մեծ ժողովուրդ ենք: Շատերը չէին հավատում, որ հնարավոր է հասնել էսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ փողոցներում արյան գետեր հոսեն, բայց դա թույլ չենք տվել ու թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել սպառնալիքով, կարեկցանքով, քամահրանքով»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր