ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Եթե պետք լինի, անգամ դեպի մահ կգնանք ձեզ հետ միասին». մարտունեցին՝ Նիկոլ Փաշինյանին
12:05, 19.11.2018 | mamul.am
3948 | 5

«Մինչև եկաք, հասաք մեզ, պաշտոնակատար դարձաք, բայց ոչինչ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց մարտունեցի երիտասարդը: Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրեց թեյ խմելու: «Մինչև էս պահը պատրաստ էինք ձեզ հետ միասին վարչական տույժերի ենթարկվել, պոչկեքի տեղաշարժին էինք պատրաստ, իսկ սրանից հետո, եթե պետք լինի, անգամ դեպի մահ կգնանք ձեզ հետ միասին: Միայն ցանկանում ենք, որ մեր պաշտոնյաները մարզերին ուշադրություն դարձնեն»,- հավելեց երիտասարդը:

Այս պահին մարտունեցիներն իրենց հուզող հարցերն են ուղղում ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր