ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չենք պատրաստվում մաս կազմել այդպիսի կառավարության, եթե նույնիսկ թախանձագին խնդրեն». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
12:00, 19.11.2018 | mamul.am
5007 | 0

Ազգային ժողովի խմբակցություններն այսօր իրենց վերջին ավանդական ճեպազրույցն են անցկացնում:

Այս պահին լրագրողների հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին՝ Դուք վերլուծե՞լ եք կատարվածը, թե ինչ սխալներ եք թույլ տվել նախորդ իշխանությունների օրոք, Ա. Ռուստամյանն ասաց, որ Դաշնակցությունը չպետք է մաս կազմի որևէ կառավարության և կոալիցիա չկազմի ոչ ոքի հետ: ««Իմ քայլը» դաշինքն ունենալու է մեծամասնություն և ձևավորելու է դրանից բխած կառավարություն: Եթե այդպիսի վիճակ լինի, մենք չենք պատրաստվում մաս կազմել այդպիսի կառավարության, նույնիսկ եթե մեզ թախանձագին խնդրեն, ինչպես որ մինչև այսօր եղել է: Բայց մենք դրան չենք գնա: Մենք պետք է այնպես անենք, որ մեր անցած սխալները չկրկնենք... այս ամբողջ պրոցեսը շատ նմանեցնում եմ 90-ականների վիճակին. այն ժամանակ էլ այսպիսի նոր դեմքեր էին և բոլորին փոխեցին՝ իրենց վստահելիներին դրեցին, բայց մարդիկ եկան, որոնք նոր պիտի սովորեին ինչ է պետությունը և պետական կառավարությունը, ինչից էլ բխեցին բոլոր ձախողումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր