ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Երբ ասում են ԲՀԿ, պատկերացնում ենք՝ Գագիկ Ծառուկյանն իր առյուծներով». լրագրողը՝ Վ. Էնֆիաջյանին
12:45, 19.11.2018 | mamul.am
3411 | 0

«Պարոն Էնֆիաջյան, երբ ասում են ԲՀԿ-ն՝ քաղաքական դաշտում, միանգամից պատկերացնում ենք Գագիկ Ծառուկյանն իր առյուծներով, փող, շատ փող և շեյխերի ներդրումները: Ասում են՝ գաղափար չկա ԲՀԿ-ի հետևում: Մարդիկ են, որոնք հավաքվել են փողի շուրջ: Դուք ի՞նչ կասեք այս մասին»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ձեր հարցի մեջ որոշակի կողմնորոշող ինչ-որ ձևակերպումներ կան, բնականաբար, որևէ մեկն ամբողջ հասրակության, ժողովրդի անունից քաղաքական ուժին կամ ղեկավարին քաղաքական գնահատական տալու, վերաբերունք ցույց տալու իրավունք չունի: Մեր քաղաքական ուժը շատ հստակ իր ծրագրերը ներկայացրել է և ներկայացնելու է և ապագայում էլ մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ ՀՀ-ում տնեսական հեղափոխությունը կայանա: Գաղտնք չէ, որ Գագիկ Ծառուկյանը շատ ազդեցիկ կապեր ունի և այդ կապերն օգտագործում է մեր երկրում տնտեսությունը զարգացնելու գործում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր