ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վահրամ Բաղդասարյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ
12:35, 19.11.2018 | mamul.am
9718 | 3

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին, ասել է. «Նման հռետորաբանությունն ընդունելի չէ՝ առավել ևս դաշնակից ու բարեկան երկրների միջև, քանի որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է: Նիկոլ Փաշինյանը կորոշի՝ ինչպես դրսևորի իրեն դեկտեմբերի 6-ին: Լարումը ձեռնտու չէ, կարող է լի լինել տհաճ հետևանքներով»:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, պետք է բացատրություններ տան Բելառուսն ու Ղազախստանը, թե ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի դեսպանի հետ քննարկում փակ դռների հետևում տեղի ունեցած բանակցությունները, Բաղդասարյանն ասել է. «Բնականաբար ցանկալի չէ, հանկարծ հայտնվում է Արդբեջանի դեսպանն ու նման քննարկում է կատարվում: Պետք է լուսաբանվի՝ ինչպիսի՞ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը խախտվել է: Որքան իրար շուտ հասկանան, այնքան լավ: Մի բան պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր