ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հարկեր հավաքելու այլ ձևեր կան. ոչ թե մարդկանց կթել». Արշալույս Մղդեսյան
04:05, 20.11.2018 | mamul.am
4495 | 3

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տրանսֆերտները հարկելու գաղափարը նոր չէ։ Նախկիում եղավ նախաձեռնություն՝ արտագնա և գրանցված աշխատանք կատարող մարդկանց հարկերը մուծել ՀՀ-ում։ Չեմ հիշում՝ ինչ ճակատագրի այն արժանացավ։ Հիմա տրանսֆերտներն են ուզում հարկել։ Նախ սա ամենաանապահով խավի գրպանին է խփելու, իսկ մյուս կողմից մի հատ հուժկու հարված է լինելու բանկերին։ Փոխացումներն ուղղակի ստվեր են գնալու, գրպանով են փոխանցելու, ստյուարդեսաների ու օդաչուների միջոցով են փոխանցելու։ Ախր հասկացանք հարկել ու հայտարարագրել, բայց շատ հարկեր հավաքելու այլ ձևեր կան։ Ոչ թե մարդկանց կթել, այլ բիզնեսի պայմանները բարելավել, ներդրումներ բերել, ոչ թե սպառողական շուկայի հերն անիծել՝ քամելով սպառողներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր