ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կարեն Օհանջանյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին
19:10, 19.11.2018 | mamul.am
2283 | 0

Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Քեզ սիրելու համար կյանքն էլ բավարար չէ» (Тебя любить- мне жизни мало) ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում:

Ռուսերեն ժողովածուն արցախցի գրողի արդեն երրորդ գիրքն է, ներառում է սիրո, փիլիսոփայական և այլ թեմաներով գրված քնարական գործեր: Շնորհանդեսին կներկայացվի նաև Օհանջի՝ «Առաջ՝ դեպի նոր կյանք» (Вперед в новую жизнь) երկրորդ ժողովածուն, որը ներառում է դետեկտիվ, վիպակ, պիես ու պատմվածքներ:

Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է, հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր