ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մենք դրա պտուղները դեռ կտեսնենք». Գարիկ Պապոյան
06:05, 20.11.2018 | mamul.am
7482 | 2

Հաղոդավաոր Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ուզում եմ ասել, որ վերջապես սառույցը տեղից շարժվեց... Վերջին մեր ակտիվության շնորհիվ այսօրվանից շատ մեծ մասնագետների, և տարբեր ՀԿ-ների խումբ մուտք է գործել կենդանաբանական այգի և մանրակրկիտ ստուգումներ է սկսել: Ընթացքը լինելու է թափանցիկ, և ես նույնպես իմ մասնակցությունը կունենամ: Էլ ոչ մի անմեղ կենդանու մահի և տանջանքի լուր պետք է չլինի... Շնորհակալություն բոլորիդ, որ գիտակցում եք մեր պատասխանատվությունը մեզ հետ նույն մոլորակը կիսող հրաշք կենդանիների հանդեպ:
Հ.Գ Քաղաքապետարանն այլևս կենդանասեր է, և մենք դրա պտուղները դեռ կտեսնենք:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացրել էին, որ այգու զեբրը անկել է: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր