ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պուտինը՝ Էրդողանի «խիզախության» և «Թուրքական հոսք»-ի մասին
17:50, 19.11.2018 | mamul.am
6684 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման իրականացման հարցում «խիզախության և քաղաքական կամքի» համար:

Այս մասին Պուտինն ասել է Ստամբուլում գազամուղի ծովային հատվածի կառուցման ավարտին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է РБК-ն:

Պուտինի խոսքով՝ «առանց այդ որակների` աճող մրցակցության պայմաններում անհնար կլիներ նման ծրագրի իրականացումը»:

Էրդողանն, իր հերթին, գազամուղի ծրագիրը պատմական է անվանել:

Նշենք, որ «Թուրքական հոսք»-ը կազմված է 2 ճյուղից. յուրաքանչյուրի հզորությունը կազմում է տարեկան 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին ճյուղով այն անցնում է Թուրքիայի սպառողներին, մյուսով՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներին:

Գազամուղի գործարկումը նախատեսված է մինչև 2019թ. վերջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր