ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր
22:55, 19.11.2018 | mamul.am
2819 | 0

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին:

Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը: Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր