ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Խոստովանեց, որ հայերը Լուկաշենկոյին չսիրելու իրավունքն ունեն». Նաիրի Հոխիկյան
01:10, 20.11.2018 | mamul.am
6566 | 1

Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ. հոկտեմբերի 29-ին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում էր, ինձ զանգեց բելառուսական կենտրոնական հեռուստատեսության փոխտնօրեններից մեկն ու խնդրեց, որ Բելառուս պետության ու նախագահ Լուկաշենկոյի մասին Հայաստանի հանրության տրամադրությունների մասին պատմեմ: Ասացի, որ պետության ու ժողովրդի նկատմամբ հայերը հարգանք ունեն, ինչը չի կարելի ասել Լուկաշենկոյի առումով:

Նեղվեց, բայց խոստովանեց, որ հայերը Լուկաշենկոյին չսիրելու իրավունքը ունեն՝ նշելով, որ անգամ Բելառուսում նրա նկատմամբ իրական վերաբերմունքը միանշանակ չէ:

Այս օրերին, երբ քաղաքական խնդիրներ կան Հայաստանի և Բելառուսի միջև, գործընկերս Մինսկից զանգեց, ասում է՝ մի նեղացեք մեր երկրի գործողություններից, այստեղ հայերի նկատմամբ վերաբերմունքը միշտ բարեկամական է եղել, այսօր էլ է այդպիսին, իսկ այն, ինչ տեսնում եք պետական մակարդակում, ընդամենը Լուկաշենկոյի ուղին է, որը ժամանակավոր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր