ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյի անունը ցուցակից հանվել է. «Ժամանակ»
09:35, 20.11.2018 | mamul.am
3752 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի անունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեր Կոտայքի մարզից: Բայց երբ ԿԸՀ-ն ԲՀԿ ցուցակը հետ էր ուղարկել կուսակցություն և 48 ժամ տվել ուղղումների համար, ուղղված ցուցակում Էդուարդ Բաբայանի անունը այլևս չի եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.am-ն անդրադարձել էր հանրության շրջանում լայնորեն քննարկվող այս թեմային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր