ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հրաձգություն Չիկագոյում. կան զոհեր (տեսանյութ)
10:05, 20.11.2018 | mamul.am
13402 | 0

ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել են ոստիկանության սպան, բժիշկն ու բուժհաստատության ևս մեկ աշխատակից, հաղորդում է RenTV-ն՝ հղում անելով ABC7 հեռուստաալիքին:

Բացի այդ, ևս մեկ ոստիկան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրաձգություն է տեղի ունեցել նաև շենքի ներսում: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները: Բուժհաստատությունը մասամբ տարհանվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր