ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Մասիսի տարածաշրջանում մեքենաներ են բախվել. 2 մարդ տեղում մահացել է
10:35, 20.11.2018 | mamul.am
3694 | 0

Նոյեմբերի 20-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպս տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ, ծնված 1982թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Գ. Մ), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Ուղևորներ Լ. Խ-ն (ծնված 1988թ.) և Ժ. Բ-ն (ծնված 1950թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Խ-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, իսկ Ժ. Բ-ինը դուրս են բերել փրկարարները:

Փրկարարներն Ա. Բ-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր