ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տեսնենք՝ այսօր կհնչի՞ 4-րդ տարբերակը...». Արփինե Հովհաննիսյան
11:00, 20.11.2018 | mamul.am
4227 | 2

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի գաղափարի պատմություն. Երեկվա բուռն քննարկումներն այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միևնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։
• Այսպես` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին, նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, և այսպիսի բան չկա։
• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։
• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որևէ նախագիծ դեռևս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ, ըստ Անանյանի, պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։
Մի քանի հարց` եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները, ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու:
Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտն ու ինքն էլ չներկայացրեց, ինչ եք անելո՞ւ պատժելո՞ւ եք։
Ի վերջո հարկային մարմնի ինչի՞ն է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։ Ի վերջո ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու, թե իր ընտանիքը։
Հ.Գ. Տեսնենք` այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր