ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը
10:59, 20.11.2018 | mamul.am
17779 | 1

«Վատ լուր. Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում էր: Վահագն Մարգարյանն ստացել էր մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել էին, հեռացրել փայծաղը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր