ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հեռացրել է, որ փրկի...». Մարինա Խաչատրյանն արդարացնում է Գոռ Վարդանյանի պահվածքը
19:10, 20.11.2018 | mamul.am
5375 | 1

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցած «Դուքենդո» ֆեդերացիայի Հայաստանի առաջնության ժամանակ, Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի պատվավոր անդամի հավաստագիր էր հանձնել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Հայտնի միջադեպից ամիսներ անց, Մարինա Խաչատրյանը հարցազրույցներում նշում է, որ ամեն բան անցյալում է, իսկ Գոռ Վարդանյանն իրականում փրկել է իրեն: «Յուրաքանչյուրի գործողություն յուրովի է գնահատվել: Ես չգիտեմ, թե ինչու է այս միջադեպի հետ կապված միայն Գոռ Վարդանյանի անունը նշվում: Հետո արդեն, երբ հետ տվեցինք կադրերը, նայեցինք, ինչպես նաև լսեցինք իրենց մեկնաբանությունները, այդ թվում նաև Գոռ Վարդանյանի մեկնաբանությունը, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նա ինձ այդ օրն այդտեղից հեռացրել է, որ ինձ վրա հարձակումը չշարունակվի»,- Shabat.am-ի հետ զրույցում ասել է Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, Գոռ Վարդանյանը բռնի ուժով, քաշքշելով Մարինա Խաչատրյանին հեռացրել էր նիստերի դահլիճից:

Մարինա Խաչատրյանի հայտարարությունը քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր