ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Աշխարհում գիտե՞ք այդպիսի մի ընդդիմություն, որի լիդերը 6 ամիս է՝ չի խոսում». Պետրոս Ղազարյանը՝ Վիգեն Սարգսյանին
11:30, 20.11.2018 | mamul.am
6980 | 2

«Ընդդիմության լիդեր Սերժ Սարգսյանը 6 ամիս ա չի խոսացել. Դուք աշխարհում գիտե՞ք այդպիսի մի ընդդիմություն, որի լիդերը 6 ամիս ա՝ չի խոսում»,- «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանին՝ հարց է ուղղել Պետրոս Ղազարյանը: Վիգեն Սարգսյանն արձագանքել է՝ «շատ գիտեմ էդպիսի դեպքեր, բայց եկեք ուրիշ բանի մասին խոսենք, քանի որ Դուք դաշտը մասնակի եք պատկերացնում»: «Ժողովուրդը պետք է որոշի. մենք խնդրում ենք քվե՝ հակակշիռ լինելու համար: Ակնհայտ է, որ այս ընթացքում տեսել ենք խայտառակ զարգացումներ, որոնց մասին խոսել է միայն ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, բոլորը գիտեն, որ նա մեր կուսակցության նախագահն է, լսել ենք իր մանրամասն զեկույցը՝ խորհրդի առնվազն երկու նիստերի ժամանակ, հրապարակել ենք բանաձև՝ հիմնված այդ խոսքի և խորհրդի անդամների խոսքի վրա: Այնպես որ, չեմ կարծում հարց կա՝ խոսել ենք, թե՞ ոչ»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:

Պետրոս Ղազարյանի արձագանքին՝ «իսկ ինչո՞ւ նա ցուցակում չէ», Սարգսյանն ասել է. «Նորմալ ա, որ լիդերը չգնա ընտրություններին, եթե չի լինելու ԱԺ-ում, քան Ձեր պես՝ ավագանու ընտրությունների ժամանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր