ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Apple-ի և Facebook-ի բաժնետոմսերն էժանացել են
14:30, 20.11.2018 | mamul.am
9602 | 0

The Wall Street Journal պարբերականի մի շարք հրապարակումներ բացասական են ազդել Apple և Facebook IT-հսկաների բաժնետոմսերի արժեքի վրա:

Նշվում է, որ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 3,5%-ով, իսկ Facebook-ինը՝ 5,4%-ով:

The Wall Street Journal-ը գրել էր, որ Apple-ը կրճատել է իր արտադրանքը նոր iPhone-ների ցածր պահանջարկի պատճառով: Ինչպես նաև պարբերականը հայտնել էր, որ Facebook-ն անտեսել է օգտատերերի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկ Ցուկերբերգն իր ընկերության թոփ մենեջերներին նախազգուշացրել էր «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին: Բացի այդ, նա իր աշխատակիցներին արգելել էր օգտվել Apple-ի արտադրանքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր