ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց». Նիկոլ Փաշինյան
12:25, 20.11.2018 | mamul.am
4989 | 0

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումներին ու Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին. «ՀԱՊԿ-ում որոշումները կայացնում են փոխհամաձայնությամբ: Կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանին հայկական կողմից եղել է արձագանք, ես ինքս ինչ ունեմ ասելու՝ բարձրաձայնել եմ, ու այս հարցնում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք չեմ ստացել: Որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ՝ տեղի կունենա, այսինքն ամսի 6-ին պարզաբանումներ կպահանջեմ գործընթացների վերաբերյալ: Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց ու պատրաստվում ենք գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի շահերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր