ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դատապարտում ենք նման գործարքները». Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարումների մասին
12:45, 20.11.2018 | mamul.am
3390 | 1

«3 ամիս առաջ հայտնի «Պոլոնեզ»-ների խմբաքանակ էր մատակարարվել, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ: Եվ այդ ամենը տեղի էր ունեցել մի պայմանում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք դատապարտում ենք նման գործարքները, դրանք համարում ենք ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք մեր պարտավորությունները լիարժեք կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում: Եվ մեր խնդիրն է ունենալ այս հստակեցումները՝ փոխադարձ հարաբերությունները ճշտելու և պարզ քաղաքականություն վարելու համար»,- հավելել է Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր