Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի թագի համար պայքարում տեղի ունեցավ 8-րդ պարտիան։ Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և հավակնորդների մրցաշարի հաղթող ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին՝ համաձայնության գալով 35-րդ քայլին: |